Հռիփսիմե Հակոբյանը այսօր իր նոր տեսահոլովակը հանձնեց իր երկրպագուների դատին: Երգը շատ նման է Լիլիթ Հովհաննիսյանի «Թե աղջիկ լինեի» երգին, իսկ տասահոլովակը նկարված էր լիլիթհովանիսյանական ոճում: Անհասկանալի է Հռիփսիմեի այս մոլուցքը, նմանվել Լիլիթին, ով ամենաքննադատվող մարդկանցից է իր ոճի և երգելաոճի համար: Հռիփսիմեի երգի բառերի ու նախադասությունների մեջ համակցվածություն բացարձակ չկա: Նախադասությունների կույտ, որ քիչ թե շատ հանգավորվում է վերջին մասերում:

«Լիքը լիքը լիքը իմ սիրտը լիքն ա

Իմ շորի վրայի օծանելիքն ա

Ամենալավը ինքն ա

Նա իմ երջանկության գաղտնիքն ա»

Այս ամենի հետ մեկտեղ թուրքական կլկլոցներն էլ պարզապես թույլ չեն տալիս 10 վայրկյանից ավել լսել երգը:
Նման փնթի վերաբերմունք չի կարելի ցուցաբերել սեփական երգին և տեսահոլովակին: Չեմ կարող չխոսել Հռիփսիմեի ոճի մասին, ինչն ուղղակի սարսափելի է: Երգչուհին մեկ ներկայանում է ազնվական ցեղի ձիու հանդերձանքով, մեկ էլ՝ չստացված «ռեփեր Չապլինի» տեսքով:

Իսկ կիսակիրգիզական և արաբական ոճերն էլ ավելի անտանելի են դարձնում տեսահոլովակը:
Հռիփոիմեն, որ երբեք չի առանձնացել ո՛չ հագնվելու ոճով, ո՛չ էլ երգելու գեղեցիկ ունակություններով, այս անգամ ուղղակի լրիվ խայտառակվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել