'Journal of Marketing Research' ամսագիրը հետաքրքրական մի հրապարակում է արել, համաձայն որի ՝  արագ սննդի սպասարկման կետերում, ռեստորաններում  և ճաշարաններում  հաճախորդների սսննդի ընտրությունը անմիջական կապ ունի տեղանքի  լուսավորվածության աստիճանի հետ: Թվով 160 սննդի սպասարկման կետերում և ռեստորաններում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ լուսավորված վայրերում հաճախորդները հակված են պատվիրել շատ ավելի առողջարար  սնունդ ՝ ձուկ, բանջարեղեն, հավի կրծքամիս: Իսկ ահա թույլ լուսավորվածությամբ վայրերում հաճախորդները ավելի շատ ոչ առողջ սնունդ են պատվիրել ՝ տապակած մսեղեն, խորոված, դեսերտ:  Համեմատելով երկու տվյալները, ստացվել է այսպես. պասիվ  լուսավորված սննդի սպասարկման վայրերում պատվիրված բարձր կալորիականությամբ ուտեստների քանակը 39%-ով գերազանցում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել