Այս հարցով զբաղվել է մի ընկերություն, որի մասնագետները ուսումնասիրություններ են անցկացրել 71 քաղաքաների 14 տարբեր մասնագիտություններով զբաղվող մարդկանց շրջանակներում: Պարզվում է, աշխարհում ամենակարճ աշխատանքային շաբաթն ունեն ֆրանսիացիները: Օրինակ Փարիզցիների շաբաթվա աշխատաժամանակը կիազմել է 30 ժամ և 50 րոպե, իսկ Լիոնում ՝ 31 ժամ 22 րոպե: Ամենակարճ աշխատանքային շաբաթ ունեցող քաղաքների հնգյակում են Մոսկվան /31, 66 ժամ/, Հելսինկին /31,91 ժամ/ և Վիեննան /32,2/: Ամենաերկար աշխատանքային շաբաթը Հոնկոնգում է /50,12 ժամ/: «Աշխատասեր քաղաքների» շարքը համալրում են Մումբայը /43,78 ժամ/, Մեխիկոն /43,48 ժամ/, Դելլին /42,58 ժամ/ և Բանկոկը /42,14»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



