Panorama.am-ը գրում է.

Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը, որը սկսել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը, հունիսի 6-ից վաճառքի կհանի ArmPhone սմարթֆոնի առաջին մոդելները: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ընկերությունից, սպառողին կններկայացնեն 5 տարբեր մոդելներ, որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին, կտարբերվեն իրենց առանձնահատկություններով։

Մասնավորապես, հասանելի կլինեն armphone 0502, armphone 0505, armphone 0508, armphone 0509 և armphone 0520 մոդելները:

««Ժամանակն է հայկականի...». առաջնորդվելով այս կարգախոսով՝ այսօր մենք հայ սպառողին ենք ներկայացնում առաջին հայկական հեռախոսները, որոնք ոչ միայն իրենց արտաքինով և մատչելիությամբ, այլև բարձր կատարողականությամբ կբավարարեն անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները։ Կատարյալ դիզայն, կենդանի գույներ, հարմարավետության և պարզունակության հիանալի համադրություն։ Այնպես որ, կարող եք համոզված լինել, որ կգտնեք Ձեզ համապատասխան հայկական հեռախոս»,- նշում են ընկերությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել