Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հերքել է ակումբային գրանցումը փոխելու մասին շրջանառվող լուրերը:

«Հաճախ չի լինում այնպես, որ թիմը գրեթե միաժամանակ կորցնում է առանցքային նշանակություն ունեցող երկու խաղացողների: Բայց ես հավատում եմ ակումբին: Մենք կարող ենք հիանալի տրանսֆերներ իրականացնել: Շատ եմ սիրում Դորտմունդը: Չեմ ցանկանում հեռու նայել, բայց ես երջանիկ եմ այստեղ:

«Բորուսիա»-ն պետք է հզոր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնի, որպեսզի մարտահրավեր նետի «Բավարիա»-ին և դարձյալ խաղա Չեմպիոնների լիգայում: Նախորդ մրցաշրջանում մենք փորձի պակաս էինք զգում: Սակայն այժմ մենք այն ձեռք ենք բերել»,- Goal-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել