Ժամանակակից կյանքում սառնարանները նրա համար են, որպեսզի ինչքան հնարավոր է երկար ժամանակ պահպանվի մթերքի թարմությունն ու համը: Սառնարանի շնորհիվ հնարավոր է երկարացնել ցանկացած մթերքի «կյանքը», առանց հաշվի առնելու որ որոշ մթերքների պարագայում հենց սառնարանն է «սպանում» նրանց օգտակարությունը: Օրինակ՝  5 °C-ից ցածր ջերմասատիճանի դեպքում լոլիկը դառնում է  վտանգավոր: Չափից շատ սառը միջավայրը փչացնում է լոլիկի բաղադրությունն ու սպանում նրա օգտակարությունը:    Կարտոֆիլը սառնարանում պահելը ևս կոպիտ սխալ է: Բանը նրանումն է, որ ցածր ջերմաստիճանի պայմաններում կարտոֆիլի մեջ պարունակվող օսլան վերածվում է շաքարի: Բոլոր այն մրգերն ու բանջարեղենի տեսակները, որոնք ունեն պաշտպանական հաստ շերտ՝  միանշանակ կարելի է պահել սառնարանում: Սոխն ու սխտորը ևս սառնարանում պահելը ճիշտ է, պարզապես պետք է այդ մթերքները նախապես տեղավորել թղթե տոպրակի մեջ կամ փաթաթել թղթի մեջ, որպեսզի չբորբոսնեն: Բանանը ևս խորհուրդ է տրվում պահել սառնարանում, բայց այն պետք է օգտագործել սառնարանից հանելուց կարճ ժամանակ անց, որովհետև երկար պահելու դեպքում այն կսևանա: Բացարձակապես արգելվում է հացը սառնարանում պահելը: հատկանշականն այն է, որ սառցախցիկում  ամբողջությամբ սառեցված հացը շատ ավելի է պահպանում իր օգտակարությունը, քան սառնարանի դարակում դրված հացը: երբեք սառնարանում մի պահեք մրգերն ու հատապտուղները: Ավելի լավ է գնել քիչ քանակությամբ և օգտագործել, քան մեծ քանակությամբ՝ և պահպանել սառնարանում, որովհետև սառնարանի ցածր ջերմաստիճանի պայմաններում երկար մնալու արդյունքում նրանք կորցնում են իրենց գրեթե  բոլոր օգտակար հատկանիշները:

պատրաստեց Արմինե Հայրապետյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել