Ուզում եմ երկու ձեռքով այնքան հարվածեմ սրտիդ, մինչև պատնեշը ես կոտրեմ, մինչև այնտեղից քեզ դուրս բերեմ:
...սիրեմ ուտելիքը միայն քեզ հետ..
...կիսեմ երգս քո, այն իսկականի հետ,
Փրկեմ քեզ մոլորությունից ու պահեմ վերևում, ու քայլենք միասին, ժպտանք բոլորին՝ կարծես մեզանից երջանիկ չկա էլ այս մութ աշխարհում:
Ի՞նչ է մեզ պետք... Հրա՛շք, մենք հրաշքի՛ կարիք ունենք, իսկ այդ հրաշքի անունը երջանկություն է, դե ուրեմն արի երջանիկ լինենք, թե խանգարողը մենք ենք, արի սպանենք մեզ ու ստեղծենք նորին, նոր մեզ՝
նոր «Բարև, իմ անունն է»,
նոր «զվարճալի ակնոցներ ունես»,
նոր «սիրում եմ աչքերդ»,
նոր «սիրում եմ շուրթերդ».... Եկ նորից վերածնվենք, մենք դա այդպես էլ չենք փորձել, այնքան շատ բան կա, որ դեռ չենք էլ արել, իսկ դրանք երկար մեզ չեն կարող սպասել, ուրեմն եկ նորից ստեղծենք մեզ։
Ես սիրում եմ քեզ։