Դուք օֆշորային սկանդալից խոսեք, ես համալսարանական, մասնավորապես՝պետական ավարտական:
Մեր կրթական համակարգը տապալվում է օր օրի:
4-5 տարի պարտաճանաչ գումար են հավաքում, որ քննություններ դնեն(նոր եմ իմանում), հետո գառան մորթի են հագնում, թե ՝ մեր համալսարանը կոռումպացված չէ:
Դասախոսը սեփական դասախոսության նյութը «հեքիաթ» է որակում. ասել է թե՝ ինքը հեքիաթասաց է:
Դե շատ պարզ տրամաբանությամբ են կտրում ուսանողներին. արտագաղթ է, դիմորդի պակաս կա, հետևաբար՝ աչքածակների համար գումար շորթելու հնարավորություններն էլ են քչանում:
Կտրում են, որ հաջորդ տարի էլի նույն սկզբունքով (ավարտացնելու) գումար աշխատեն:
Հարցը այն չէ, որ կոռուպցիայի սահմաններն ընդգծել հնարավոր չէ, այլ այն, որ ԱՌԱՆՑ ԳԻՏԵԼԻՔԻ ակնարկի «մասնագետ» են շուկա ուղարկում:
Սա կատարյալ խայտառակություն է:
ՓԱՌՔ Աստծո, որ ես սովորել եմ մի համալսարանում, որտեղ 4 տարի տանջվել ենք, որովհետև թե մենք էինք պատասխանատու, թե մեր դասախոսները, որ անձնվիրաբար էին աշխատում և անսահման գիտելիք են տվել մեզ:
Իհարկե,«ով ականջ ունի, թող լսի» սկզբունքը գործում էր:
Հպարտ եմ իմ համալսարանով , որտեղ միայն գիտելիքն էր կարևոր:
Հ.Գ.
Երանի բոլոր բուհերը այս բուհին նմանվեին: