Գերմանացի լրագրողները Tagesschau հեռուստաշոուի Facebook-յան խմբում լուսանկար են հրապարակել Ցյուրիխի օդանավակայանից, որտեղ միաժամանակ երևում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի և բրիտանական Iron Maiden ռոք խմբի ինքնաթիռները, հայտնում է lenta.ru-ն:
Օգտատերերը անմիջապես նկատել են, որ ռոք խմբի ինքնաթիռը բավականին մեծ է պետությունների ղեկավարների ինքնաթիռներից, և սկսել են կատակել այդ թեմայով:
Այդ փաստը որոշ օգտվողներ համարել են խորհրդանշական: Դա նշանակում է, որ երաժշտությունը քաղաքականությունից կարևոր է, գրել են ոմանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



