RIA Novosti-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի կենտրոնական Իլ-դե-Ֆրանս շրջանում ջրհեղեղը կարող է ապահովագրական ընկերությունների համար արժենալ 600 միլիոն եվրո, հայտնել է Ֆրանսիայի ապահովագրական ասոցիացիայի ներկայացուցիչ Բերնար Սպիտցը:

«Հավանաբար, գումարը չի գերազանցի այն գումարին, որը վճարեցինք Ֆրանսիայում 2015 թվականի ջրհեղեղից հետո, երբ վնասը կազմեց 600 միլիոն եվրո, նույնիսկ եթե այդ երկու եղանակային երևույթները խիստ տարբերվում են»,- ասված է կազմակերպության կոմյունիկեում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել