Tert.am–ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի 50-ամյա բնակիչ Ստյուարտ Բույդը նոր անձնագիր էր պատվիրել արձակուրդի ժամանակ Հունաստան մեկնելու համար, սակայն երբ ստացել է անձնագիրը, սարսափահար է եղել:
Ինչպես գրում է The Washington Post-ը` անձնագրային լուսանկարում բրիտանացին անչափ նման էր Ադոլֆ Հիտլերին: Տղամարդը արձակուրդի պետք է մեկնի հուլիսին և շտապել էր կարգավորել անձնագրային հարցերը` արդյունքում կանգնելով նոր խնդրի առաջ:
Անձնագրային գրասենյակից խոստացել են շուտափույթ և անվճար կարգավորել լուսանկարի հարցը` նրան նոր անձնագիր տրամադրելով:

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/04/passport/2040073
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



