Panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայում շարունակվում է թենիսի «Ռոլան Գարոսի» հեղինակավոր մրցաշարը: Կանանց պայքարում հայտնի են եզրափակիչ դուրս եկած մասնակիցների անունները: Վճռորոշ խաղում ամերուհի Սերենա Ուիլյամսը ռակետը կխաչաձևի իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի հետ:

Արդեն ավարտվել է տղամարդկանց առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6:2, 6:1, 6:4 հաշվով առավելության է հասել Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Տիմի նկատմամբ` դառնալով եզրափակչի առաջին մասնակիցը: Չնայած պարտությանը` Դոմինիկը հաջորդ շաբաթ մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ կհայտնվի լավագույն 10 թենիսիստների շարքում` դառնալով աշխարհի 7-րդ ռակետը:

Ինչ վերաբերվում է Նովակին, ապա եզրափակչում նրա մրցակիցը կլինի Էնդի Մարեյ-Ստանիսլավ Վավրինկա զույգի հաղթողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել