Mark-Zuckerberg1Araratnews.am-ը գրում է.

Facebook-ի տնօրենների խորհուրդը մտադիր է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին զրկել А  դասի բաժնեմասերից այն բանից հետո, երբ նա լքի իր պաշտոնը, հայտնում է Business Insider-ը:

Այս պահին Ցուկերբերգին է պատկանում ընկերության կառավարման բացառիկ իրավունքը, սակայն տնօրենների խորհուրդը մտադիր է հունիսի 20-ի քվեարկությանը հավանություն տալ Ցուկերբերգի հեռանալուց հետո բաժնեմասերին  В դասի որակավորելու որոշմանը:

Տնօրենների խորհուրդը նման եզրակացության է եկել, քանի որ չի ցանկանում սահմանափակել հաջորդ գլխավոր տնօրենի լիազորությունները:

Այդ փոփոխությունները պայմանավորված են առանց ձայնի իրավունքի բաժնետոմսերի նոր դաս ստեղծելու պլաններով: Այդպես՝ Ցուկերբերգը կարող է մինչեւ 1 մլրդ դոլար բաժանել առաջիկա 3 տարվա ընթացքում՝ դրա հետ մեկտեղ չկորցնելով վերահսկիչ փաթեթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել