Սպորտով զբաղվելու ամենալավ ժամանակըLife.panorama.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները կարողացել են պարզել, թե օրվա որ մասն է ամենահարմարը սպորտով զբաղվելու համար: Նրանք մի քանի կամավորների մասնակցությամբ փորձ են կատարել:

Բոլոր այդ մարդիկ, կախված թե որ խմբում են ընդգրկվել, տարբեր ժամերին էին սպորտով զբաղվում: Ընդ որում, նրանց ռացիոնի կալորիականությունը ավելացվել էր 30%-ով:  Մեծացվել էին նաև օգտագործվող ճարպերի քանակը:

Պարզվել է, որ նիհարել ցանկացողները պետք է մինչև նախաճաշը մարզվեն: Այդ ժամերի մարզումները օգնում են բարելավել նյութափոխանակությունը, այդպիսով արագացնելով նիհարելու պրոցեսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել