Երկու անգամ արդեն ճամփորդել եմ նոր բացված տերմինալով: Առաջին անգամ ներսի խանութից գնումներ կատարեցի և հայտնվեցի մի սարսափելի իրավիճակում, որի մասին պատմել եմ նախկին պատգամավոր-թեկնածուին: Չորս հոգով 40 րոպե փորձեցին քարտս գործածել: Սկզբից ինտերնետային կապը չկար, հետո կապը եկավ` չկարողացան գործարքը կատարել, ապա ինձ ուղարկեցին տերմինալի դրամի փոխանակման կետ, ուր աշխատակիցը 35 րոպե սովորականից շուտ էր լքել կրպակը (բացատրեցին որ 4 ժամ ժամանում չի լինելու, կինը գնացել է տուն, այստեղ պարապ-սարապ ինչո՞ւ պիտի նստի): Ստիպված, մի կերպ ինձ մոտ եղած սահմանափակ կանխիկ գումարով վճարեցի, որն էլ քմծիծաղ առաջացրեց աշխատակցի մոտ: 
Իսկ երկրորդ անգամ գրանցման ժամանակ $100.00-ի դիմաց առաջարկեցին բարձրակարգ տեղ տրամադրել: Համաձայնվեցի, թռիչքս երկար էր: Այստեղ էլ արժանացա օդանավի ուղեկցորդուհու քմծիծաղին, երբ ասացի նրան դրա մասին: Նստեցի ուր որ տեղս էր:

Միայն մի բան կասեմ: Վերջապես պետք է ՍՈՎՈՐԵԼ, որ գեղեցիկ և բարեկարգված շենքերը ոչ մի կապ չունեն ներսում կատարվող ծառայությունների հետ:

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել