RIA Novosti-ի փոխանցմամբ` «Կասպերսկու լաբորատորիայի» ղեկավար Եվգենի Կասպերսկին նախազգուշացրել է կիբերահաբեկչության զարգացման սպառնալիքի մասին: Նրա խոսքերով` այդ տեսակի հանցագործությունը զարգանում է շատ արագ:
«Ցավոք, վերջին երեք տարիներում մենք տեսնում ենք հանցագործ խմբավորումների թվի աճ: Նրանք արդեն վաղուց անցել են ստարտափի մակարդակը, դրանք լավ խմբավորումներ են` ընդունակ կոտրելու: Վնասակար նյութերի մեծ մասը ներկայացնում է Չինաստանը, Լատինական Ամերիկան և ռուսալեզուները: Յուրօրինակ հարձակումների թիվը, որոնք մենք բռնում ենք ցանցում, գերազանցում է օրական 300 հազարը»,- ասել է նա Startup Village 2016 կոնֆերանսի ժամանակ:
Նա նշել է, որ այժմ ցանցահեններին վարձում են ավանդական հանցագործները: «Նրանք նույնպես տեղում կանգնած չեն, նրանք նույնպես զարգանում են: Նրանք հասկանում են, որ իրականում «թիվը» ղեկավարում է բոլորին: Ես շատ օրինակներ ունեմ, թե ինչպես են գողանում բենզին, ցեմենտ, հացահատիկ` կոտրելով համակարգը»,- ասել է փորձագետը:
«Ունենալով արդեն արդյունաբերական օյբեկտների վրա հանցագործ հարձակումների օրինակներ, ունենալով ցանցահեններ, որոնք կարող են ստեղծել բարդ հարձակումներ, մենք ստանում ենք կիբերահաբեկչություն` հարձակում կարևոր ենթակառուցվածքների վրա: Պետք է հասկանալ, որ համակարգչային համակարգերը միայն մեր գրպաններում չեն: Իրականում, համակարգչային ծրագրերը ղեկավարում են ամեն ինչ, սկսած էլեկտրականությունից, տրանսպորտից, բժշկությունից։ Ցավոք, բոլոր այդ համակարգերը խոցելի են»,- մտահոգություն է հայտնել Կասպերսկին: