Նոր արարածներ Warcraft խաղից և ֆիլմից. Ճանաչեք նոր սերնդի հերոսներին`օրքերինNewmag.am-ը գրում է.

_ Հասականալի է, որ Դուք Warcraft-ի երկրպագու եք: Ո՞ր խաղից սկսվեց Ձեր ծանոթությունը այդ տիեզերքի հետ՝  1990-ականների ստրատեգիաների՞ց, թե՞ Wօrld of Warcraft-ից:

_Սկսել եմ առաջինից՝ Orcs and Humans: Այսինքն, ես ավելի վաղ եմ սկսել, երբ ծանոթացա Blizzard-ի մեկ այլ գործի՝ The Lost Vikings-ին:

_ Հիանալի խաղ էր:

_ Այո, ճիշտ եք: Ստիպում էր մտածել, գլուխկոտրուկներ կային այնտեղ: Ես դրանով շատ տարվեցի, հետո ինչ-որ մեկն ասաց, որ նույն տղերքը մեկ այլ խաղ են ստեղծել, կոչվում է Warcraft: Որոշեցի փորձել ու արագ ներքաշվեցի: Գրեթե նույն ժամանակ թողարկվեց նոր ստրատեգիա: Ստիպված էի ժամանակն ու ուշադրությունը կիսել Command & Conquer-ի և Warcraft-ի միջև:

_Եվ ո՞րն էր Ձեզ ավելի շատ դուր գալիս:

_ Արդարացի հարց չէ (ծիծաղում է): Ամեն մեկն իր գրավիչ կողմն ուներ: Կարող եմ պատմել, օրինակ, թե ի՞նչն էի հավանում C&C-ում. այնտեղ կարելի էր մարտիկներին տեղավորել շինություններում, որ նրանք պաշտպանեն հսկողության տակ գտնվող կառույցները: Warcraft-ում այդ հնարավորությունը չկար:

_ Ո՞ր ռասսային էիք նախապատվությունը տալիս՝ օրքերի՞ն, թե՞ մարդկանց:

_Հիմնականում խաղում էի օրքերով: Չգիտեմ էլ՝ ինչպես բացատրել: Կարծում եմ`  օրքերն ինձ վիկինգներին էին հիշեցնում: Իսկ ես այն ժամանակ տարված էի վիկինգներով, բերսերկներով (հին սկանդինավյան աշխարհում մարտիկ, որն իրեն նվիրաբերել էր Աստծուն ծառայելուն-ծան.` newmag), սկանդինավյան առասպելաբանությամբ ու նման շատ այլ բաներով:

_ Հաշվի առնելով Ձեր հետաքրքրությունը՝ տարօրինակ է, որ էկրանավորել եք Warcraft-ը, այլ ոչ թե The Lost Vikings-ը:

_Ընդհանրապես վատ գաղափար չէ: Ես արդեն պատկերացնում եմ ցուցանակը՝ «Թրևիս Ֆիմելը և Ռոբ Քազինսկին` «Մոլորված վիկինգը ֆիլմում»: Կարող է ծիծաղելի ստացվել, թող դա կատակերգություն լինի… Չէ, ավելի լավ է, թող լինի պատմական կատակերգական մարտաֆիլմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել