ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին կարելի է հետևել առցանցBarometer.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարելի է հետևել ոստիկանության կայքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

"Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարելի է հետևել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական ինտերնետային կայքի "ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալուև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին բաժնում",- նշվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել