Ուկրաինացի օդաչու և Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որը երկու տարի անցկացրել է ռուսական մեկուսարաններում, որոշել է հանգնվել second-hand-ից՝ գրում է ուկրաինական «Վեստի» պարբերականը։
Նա նշել է, որ զինվորական հագուստ շատ ունի, սակայն ցանկանում է քաղաքացիական հագուստ կրել։ «Մտնում եմ խանութ և ցնցվում, թե որքան սաստիկ են փոխվել գները երկու տարում։ Ինչ-որ լաթ կարող է այնպիսի᷉ գումար արժենալ»,-ասել է նա։
Սավչենկոն նշել է. «Եթե ես ժողովրդական պատգամավոր եմ, իսկ իմ ժողովուրդը հագնվում է second-hand-ում, ապա կգնամ հագնվելու այնտեղ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



