Panorama.am-ը գրում է.

Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը 100 տոկոսով բխում է Գերմանիայի ներքին շահերից,-«Մեդիա կենտրոն»-ում «Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման քաղաքական հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Նրա գնահատմամբ՝ հայերի համար դեռևս որևէ մեկը ոչինչ չի արել. «Սովորաբար նման բանաձևերն ընդունվում են ապրիլի 24-ին ընդառաջ, ոչ թե հետո: Ընդունվեց հիմա, որովհետև Գերմանիայի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների, հետաքրքրությունների առումով պահը հասունացել էր հիմա, այն հիմա էր պետք Գերմանիային»:

Բանաձևի բովանդակության վերաբերյալ ևս նա վերապահումներ ունի:

«Ցեղասպանություն տերմինն օգտագործվում է  միայն բանաձևի վերնագրում ու առաջին մասում, որպես հղում այլ ցեղասպանությունների: Մնացած բոլոր տեղերում ամբողջ տեքստում օգտագործվում է մասայական կոտորած, տարհանում տերմինները, որոնք նման Ցեղասպանությունների  մասին խոսելիս, միշտ ասոցացվում են մերժողականության ու ժխտողականության հետ»,-ասաց Մարտիրոսյանը:

Քննարկման մասնակիցը սխալ է համարում նաև «այլ քրիստոնյա ժողովուրդների» նկատմամբ ցեղասպանության  իրականացում բառակապակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել