Իրանի իշխանությունները ձերբակալել են թվով ութ իրանցի մոդելների՝ ինստագրամում հակաիսլամական լուսանկարներ հրապարակելու մեղադրանքով: Այնինչ իրականում բոլոր այդ մոդելներն ընդամենը նորաձև հագուստով ու վառ դիմահարդարմամբ լուսանկարներ էին տեղադրել սոցկայքի իրենց անձնական էջերում: Ձերբակալությունները իրականացվել են «Սարդ 2» օպերացիայի շրջանակներում, որի նպատակն է եղել հայտաբերել առանց հիջաբի լուսանկարներ հրապարակող իրանցի կանանց: Ձերբակալումից խուսափելու համար որոշ մոդելներ ուղղակի լքել են երկիրը:
Ըստ մոդել Էլխամ Արաբին ներկայացրած մեղադրանքի՝ նա խախտել է օրենքը այնքանով, որ համացանցի միջոցով «տարածել է արևմուտքի սանձարձակ բարքերը», ինչը արմատապես հակադարձվում է իսլամական բարքերին ու կրոնական մշակույթին:

Մելիկա Զամանին ևս պատժվել է իր ինստագրամյան էջում հրապարակված չափազանց զուսպ, բայց գեղեցիկ լուսանկարների համար, որտեղ նա առանց հիջաբի է: Մոդելի մասնակցությամբ դատական գործը ընթացքի մեջ է, իսկ նրա էջը սոց կայքում, որն ի դեպ 360 000 հետևորդ ունի, ահա այս տեսքն ունի:


Բոլորովին վերջերս էլ Իրանի իշխանությունները մեղադրել են Քիմ Քարդաշյանին՝ անվանելով նրան ինստագրամի աշխատակից, որը իրենց երկրում անառակ բարքեր ու անբարոյական կենսաձև է քարոզում, ինչն անթույլատրելի է իրենց երկրում:
Այժմ Իրանի լուրջ ատյաններում քննարկում են առհասարակ երկրում ինստագրամի արգելափակման հարցը:



