Facebook-ի տնօրենների խորհուրդը մտադիր է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին զրկել А դասի բաժնետոմսերից այն բանից հետո, երբ նա լքի իր պաշտոնը: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Ներկայումս Ցուկերբերգին են պատկանում ընկերությունը ղեկավարելու բացառիկ իրավունքները, բայց տնօրենների խորհուրդը ծրագրում է առաջիկա քվեարկությանը (հունիսի 20) հաստատել արտոնյալ բաժնետոմսերը В դասի բաժնետոմսերի վերածելու որոշումը նրա գնալուց հետո:

Տնօրենների խորհուրդը այդպիսի որոշման է հանգել, քանի որ չի ցանկանում սահմանափակել հաջորդ գլխավոր տնօրենի լիազորությունները:

Այդ փոփոխությունները կապված են առանց ձայնի իրավունքի բաժնետոմսերի նոր դաս ստեղծելու ընկերության ծրագրերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել