Panorama.am-ը գրում է.

«Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ՝ հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անձն իբրև հայ ժողովրդի բարեկամ, իբրև  այն միակ Պապը, ով Հովհաննես Պողոս Երկրորդից հետո բացահայտ կերպով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Նա նաև նշեց, որ Հռոմի Պապի այցը համացանցում ներկայացվեց իբրև տարածաշրջանային այց, բայց Վրաստան և Ադրբեջան այցելելու է սեպտեմբերին. «Հաշվի առնելով Հայաստանի բացառիկությունը՝ իբրև առաջին քրիստոնյա երկիր, Հռոմի Պապն առանձին է այցելելու Հայաստան, առանձին այցելություն է մի երկիր, ուր Հովհաննես Պողոս Պապն իր այցելությունը (2001 թվական) բնութագրել էր որպես ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր: Վրաստան և Ադրբեջան այցելելու է մեկ այցի շրջանակում»: 

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը նաև մանրամասն ներկայացրեց Հռոմի Սրբազան Քահանայապետի Հայաստան այցի ծրագիրը:

Ֆրանցիսկոս Պապը  Հայաստան է ժամանելու հունիսի 24-ին ժամը 15:00-ին և այդ օրը  հատկացված է լինելու հիմնականում արարողակարգային, պաշտոնական հանդիպումներին: Օդանավակայանում պետական արարողակարագի,  բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի Պապն  ուղևորվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նույնպես տեղի է ունենալու բարիգալստյան «Հրաշափառի» արարողություն:

«Սա մի արարողություն է, որ նախատեսված է հատուկ եկեղեցական պետերի համար  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,- ասաց նա:

Այնուհետև Հռոմի պապը պաշտոնական հանդիպում կունենա  նախագահականում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո նախատեսված է առանձնազրուց, պատվիրակությունների ներկայացում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ  կմասնակցի Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ծաղկեպսակ կդնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել