Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի հայտացուցակը, որտեղ 25 տարեկանից ցածր ընդամենը 7 ֆուտբոլիստ է ընդգրկվել: Ընդհանուր առմամբ, Իտալիայի ընտրանու կազմն ամենատարեցներից մեկն է մրցաշարում:

«Իտալական ֆուտբոլի համար այնքան էլ լավ պահ չէ: Սակայն շատ կարևոր է, որ թիմն ամուր ոգի ունի: Շատ եմ աշխատում այդ ուղղությամբ:

Երիտասարդ ֆուտբոլիստները միջազգային մրցաշարերում հանդես գալու փորձ չունեն: Դժվար է գտնել երիտասարդ ֆուտբոլիստ, ով օժտված կլինի գերազանց խաղային որակներով:

Մեզ համար շատ կարևոր է զգալ երկրպագուների վստահությունը: Միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել