Երեկ Սարյան 25 հասցեում վերաբացվեց «Պեպո ֆիշ հասու» խանութ-ռեստորանը: Խանութում ներկայացված է էկոլոգիապես մաքուր ձկնամթերքի լայն տեսականի, այստեղ մատուցվում են բացառապես հայկական ձկնատեսակից պատրաստած բազմաթիվ ուտեստներ. իսկ նոր վրացահայ շեֆ-խոհարը մատուցելու է Սևանի իշխանից պատրաստված ճաշատեսակներ:

BlogNews.am-ի հետ զրույցում շեֆ-խոհարար Լեոն Դումբովսկին վստահեցրեց, որ այն ինչ կներկայացվի «Պեպո ֆիշ հաուս»-ում որևէ այլ ռեստարանում չեք համտեսի, քանի որ ներկայացված է լինելու հեղինակային խոհանոց. «Ուտեստները պատրաստված կլինեն Սևանի իշխանից, օգտագործելու եմ հայկական համեմունքներ, ոչ թե Եվրոպայից բերված համեմունքները: Եվրոպան այս ճաշատեսակների միջոցով կիմանա, որ մենք ունենք համեղ ուտեստներ և բավականին լավ համեմունքների տեսականի»:

Լեոն Դումբովսկին նաև նշեց, որ ռեստորանում կարելի է համտեսել նաև թառափ, բայց իշխանը «Պեպո»-ի հիմնական ուտեստն է:

 

Լիլիթ Կարապետյանը, ով «Պեպո ֆիշ հաուսի» PR մենեջերն է վստահեցրեց, որ իշխանը բերվում է բացառապես Սևանից և թարմ է: Ռեստորանի մենեջեր Վլադիմիր Արզումանյանն էլ հավելեց, որ շեֆ-խոհարարի կողմից պատրաստված ուտեստներն անզուգական համ ունեն. «Մեր ճաշացանկը նորացված է՝ կա լանչ, գրիլ մենյու: Ամեն ինչ թարմ և որակյալ մտերքից է պատրաստված: Իսկ գնային քաղաքականությունը մատչելի է և բոլորի գրպանին հարմար»:

Ձկան տան անձնակազմը ձգտում է Հայաստանում ձևավորել ձկան օգտագործման նոր մշակույթ` կիրառելով վաճառքի և սպասարկման նոր մոտեցում: Ի դեպ pepo.am կայքում կարող եք գտնել խանութ-ռեստորանի տեսականին և ծանոթանալ առաջարկվող ճաշացանկին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել