Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է որոշման նախագիծ՝ արդարադատության համակարգի բարեփոխման մասին օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ Ուկրաինայի խորհրդարանի որոշման չեղարկման մասին: Նախաձեռնությամբ հանդես են եկել ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն և պատգամավոր Յուրի-Բոգդան Շուխևիչը: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:

Ռադայի կանոնակարգի համաձայն՝ խոսնակ Անդրեյ Պարուբիյն իրավունք չունի նիստերի դահլիճում քննարկումից առաջ ստորագրել երկրի խորհրդարանի կողմից ընդունված դատական համակարգի և դատավորների կարգավիճակի մասին օրինագիծը և այն ստորագրության համար ուղարկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Ռադան օրինագիծն ընդունել է հունիսի 2-ին: Արդարադատության բարեփոխման օգտին քվեարկել է 335 ժողովրդական պատգամավոր՝ անհրաժեշտ 300 ձայնի դեպքում: Սահմանադրության փոփոխությունները, մասնավորապես, բարձրացնում են տարիքային ցենզը դատավորի պաշտոն զբաղեցնելու համար: Բացի դրանից՝ ավելացվել է իրավունքի ոլորտում նշանակման համար անհրաժեշտ աշխատանքի ստաժը: Բացի դրանից՝ հիմնական օրենքում այլևս չկա պահանջ, որ հավակնորդը պետք է առնվազն 10 տարի ապրի երկրի տարածքում:

Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ֆիլատովի խոսքով՝ օրենքը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշերին և երկու անգամ արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականին:

Նշվում է, որ նիստի ժամանակ Սավչենկոն «կողմ» է քվեարկել օրակարգում օրինագծի ներառմանը: Դրա օգտին քվեարկության ժամանակ նա «ձեռնպահ» է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել