168.am-ը գրում է.
Բաքվում մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, երկօրյա համագումարին մասնակցում են 49 երկրներից Ադրբեջանի սփյուռքային կազմակերպությունների 500 ներկայացուցիչներ, արտասահմանյան մոտ 50 հյուրեր:
Համագումարին մասնակցում է նաեւ Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական տարբեր կազմակերպությունների 380 ներկայացուցիչներ:
Համագումարի գերակա հարցերից են Ադրբեջանի իրողությունների հետ կապված առաջիկա խնդիրները համաշխարհային հանրությանը հասցնելը, քարոզչության ժամանակակից մեթոդների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քարոզչական գործունեության մեջ, ադրբեջանցիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդիրները, դրանց լուծման ուղիները եւ այլն:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/06/03/644395.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել