Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասի վրա հինգշաբթի օրը զինյալ ահաբեկիչներն ավելի քան 30 հրթիռ են արձակել։

«Զվարթնոց» հայկական եկեղեցու փողոցում ընկած հրթիռի հետևանքով հրկիզվել է հայ արհեստավորներից մեկի արհեստանոցը։ Զոհվել են 3 հայեր, որոնց ածխացած դիակները տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

Քիչ անց մահացել է նաև Նոր գյուղում վիրավորված մեկ այլ հայորդի։

Հաղորդվում են զոհված 4 հայերի անունները. Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության։

Նոր գյուղի հրթիռակոծության մասին հաղորդվել էր նաև երեկ. նշվում էր հայ վիրավորի մասին։

Նման միջադեպերը վերջին շրջանում Հալեպի հայաբնակ թաղամասերում ավելի հաճախակի են դարձել։

Հրթիռներ են ընկել նաև Սուլեյման Հալեբի, Շեյխ Մաքսուդ, Ջաբրիե շրջաններում:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել