Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «ԼուկՕյլ» ընկերության ղեկավար Վագիտ Ալեկպերովը պլանավորել է սեպտեմբերին մեկնել Թեհրան, որտեղ ներկայացնելու է իր դիրքորոշումը` կապված Իրանում հանքավայրերի մշակման վերաբերյալ հնարավոր նախագծերի հետ:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Վագիտ Ալեկպերովը, որը դրանից առաջ հանդիպել է Ւրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Բիջան Զանգանեի հետ.
«Մենք պայմանավորվեցինք, որ սեպտեմբերին ես կլինեմ Թեհրանում, և մենք կկարողանանք ներկայացնել մեր գնահատականը: Այն տեղ կգտնի ապագա պայմանագրի հիմնական սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրման հիմքում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել