Tert.am-ը գրում է.
Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը կեսօրից հետո դարձյալ հրթիռակոծվել է:
 
Հրթիռներ են ընկել նաև Սուլեյման Հալեբի, Շեյխ Մաքսուդ, Ջաբրիե շրջաններում:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 15 մարդ:

Վիրավորների թվում է նաև հալեպահայ Ժոզեֆ Գոչյանը, որի վիճակը կայուն է:

Այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել նաև Սիրիայի Լաթաքիա քաղաքում: Ալտաաթար թաղամասում հեծանիվ վարող մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն է պայթեցրել: Պայթյունի հետևանքով զոհվել է 2,  վիրավորվել՝ 4 քաղաքացի։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել