Անկարայի հայտարարությունները՝ Ռուսաստանի կողմից Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը զենք մատակարարելու մասին, անհեթեթ են ու մտացածին։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, Անկարայի բոլոր այդ հայտարարությունները մտացածին են. դրանք անհեթեթ են և իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Ի տարբերություն Թուրքիայի՝ Ռուսաստանը զենքի ու զինամթերքի ապօրինի մատակարարումներով չի զբաղվում»,-ասել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ «որոշ զինատեսակներ ռուսական կողմը տրամադրում է Իրաքում քուրդ փեշմերգաներին, սակայն դա անում է Բաղդադի կենտրոնական իշխանության հետ համաձայնեցված»։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/02/zakharova/2038811
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



