Ֆրանսիան Հունաստանից ամսական 400 փախստական կընդունի: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը:

«Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են Հունաստանին առաջարկել 400-ական միգրանտի տեղափոխել ֆրանսիական տարածք»,- ասել է Կազնևը: Նա հայտնել է, որ «այս շաբաթ փախստականների այլ երկրներ տեղափոխելու ծրագրի շրջանակներում ի լրացումն նրանց հիմնական հոսքին, Ֆրանսիա է ժամանել արդեն 97 մարդ, որոնք մինչ այդ եղել են Հունաստանում և Իտալիայում»:

«Հետագայում սպասվում է ևս 253 մարդու ժամանում»,- հայտնել է Կազնևը: Այդպիսի միջոցառումներ ձեռնարկվում են համաձայնագրի շրջանակներում, որն անցած տարվա ամռանը ձեռք է բերել ԵՄ երկրների ղեկավարությունը իրենց միջև փախստականների տեղաբաշխման հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել