Lurer.com-ը գրում է.

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին:

ԱԻԲԱ-ն նման որոշում ընդունել է հերթական համաժողովի ժամանակ, որտեղ 84 պատվիրակ կողմ է եղել նման փոփոխության:

Բռնցքամարտի մրցումները կանցկացվեն չորս շրջաններից Բարայում: Բռնցքամարտի դահլիճը տեղավորում է 9000 հանդիսական: Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 6-ին և կեզրափակվի 21-ին:

Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում կներկայացնեն բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել