Lurer.com-ը գրում է.

Բրյուսելի միջազգային օդանավակայանի մեկնաթռիչքի սրահում այսօր ուղևորների գրանցումը լիովին վերականգնվել Է՝ ահաբեկչական գործողություններից գրեթե 2,5 ամիս անց:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ավիատերմինալի մամուլի ծառայությունում, գրանցումը կատարվում Է նույն այն ռեժիմով, ինչ որ մինչև մարտի 22-ի ահաբեկչական գործողությունները. մեկնաթռիչքի սրահում աշխատանքը վերսկսել են 21 ավիաընկերություններ: Հունիսի 2-ից Բրյուսելի միջազգային օդանավակայանն օրական կընդունի 60–70 հազար ուղևոր: Մեկնող չվերթների թիվը ժամում 22-ից ավելացվել է մինչև 28:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել փոքր-ինչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետևանով զոհվել Է 32 մարդ, ավելի քան 300 հոգի տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել