Գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի համար իսկական մղձավանջ է, երբ ինչ-որ միջոցառման ժամանակ հայտնվում է ինչ-որ մեկը, որը կրում է նույն զգեստը: Սարսափելի մեծ դժբախտություն՝ մոտավորապես այսպես կարելի է ձևակերպել իրավիճակը, երբ վերոհիշյալը տեղի է ունենում հանրային մեծ ճանաչում ունեցող մարդկանց ու աստղերի հետ: Եթե քո կյանքում ևս նման բան տեղի է ունեցել, ուրեմն BlogNews-ի այս ֆոտոշարքը հենց քեզ համար է: Այն դիտելուց հետո դու կհասկանաս, որ քո «դժբախտության» մեջ դու մենակ չես:
Քեթրին Զեթա Ջոնս և Սարա Հայլանդ

Սոլանժ Նոուլես և Ալիշա Դիքսոն

Ջենիֆեր Լոպես և Ռիհաննա

Անջելինա Ջոլի և Քեյթ Միդլթոն

Ռիհաննա և Պերիս Հիլթոն

Օլիվիա Ուայլդ և Ջենիֆեր Հադսոն

Նման դեպքերում իրավիճակը սովորաբար որպես պատահականություն ենք ընդունում, սակայն որոշ աստղերի պարագայում վստահաբար արձանագրում ենք «հանցավոր դիտավորություն»: Մեկ անգամ՝ հասկացանք, երկրորդ անգամ՝ դե լավ, ոչինչ, կպատահի, բայց երրորդ ու ավելի անգամի դեպքում ամեն ինչ իսկապես զավեշտի է վերածվում: Ժանրի անվիճելի թագուհին Քիմ Քարդաշյանն է:
Քիմ և Բեյոնսե

Քիմ և Գուինետ Պելտրոու

Քիմ և Եվա Լանգորիա
ի
Քիմն ու Ջենիֆեր Հադսոնը

Քիմ և Ռիհաննա

եվ անգամ՝ Քիմ և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն

Սակայն բոլոր ժամանակներում ամենազավեշտալի ոճային կրկնությունները, միանշանակ, կարելի է գրանցել հենց Քարդաշյանների ընտանիքի անդամների միջև: Այս ընտանիքում ով ում հասցնում՝ կրկնօրինակում է: Առաջին հայացքից անփութություն թվացող այս երևույթը, սակայն, իրականում մարկետինգային լուրջ քայլ է: Այսպիսով Քարդաշյանները հրաշալի կերպով գովազդում են սեփական կամ այլ բրենդը՝ ապացուցելով, որ հագուստը կրելու համար նշանակություն չունեն ո՛չ արտաքին տվյալները և ո՛չ էլ տարիքը:
Քիմ և Քրիս Ջեններ




Քլոե Քարդաշյան և Քրիս Ջեններ

Քլոեն, Քորթնին և Քրիսը միևնույն անհաջող ու անճաշակ զգեստով

Ինքնատիպ եղեք, ու հիշեք՝ ոճային լինելու համար ոչ թե մեծ գումարներ են պետք, այլ ճաշակ:
պատրաստեց Արմինե Հայրապետյանը



