Մարտի 17-ին, ժամը 21:30-ին Հանրային Հեռուստաընկերության եթերից հեռարձակվեց "Ճակատագիր" ֆիլմը, որը նկարահանվել է 2005 թվականին. ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել "Մոսկվա" կինոթատրոնում` 2006 թվականին: Ֆիլմում նկարագրվում է Ղարաբաղյան պատերազմը: Ֆիլմի աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ում` Point 360կինոստուդիայում:  2007 թվականին` ԱՄՆ-ում, ֆիլմը մասնակցել է  "METHOD FILM" ֆեստիվալին և առաջադրված է եղել 4 անվանակարգերում.`

  1. Լավագույն հանդիսատես
  2. Լավագույն արտասահմանյան ֆիլմ
  3. Լավագույն ռեժիսոր
  4. Լավագույն խմբակային դերասանական կազմ


"METHOD FILM" ֆեստիվալում "Ճակատագիր" ֆիլմը` "Լավագույն հանդիսատես" անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակի, առաջ անցնելով համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմերից: 

Մարտի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ` ֆիլմի ստեղծագործական կազմը նշեց, որ ֆիլմը հուզում է գրեթե բոլոր դիտողներին: Մարդիկ մտովի տեղափոխվում են մոտ 20 տարի հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում էին Լեռնային Ղարաբաղի համար: 

Ֆիլմի ստեղծման համար ծախսվել է` 3.800.000 $,  գլխավոր դերում ներկայացել է` Գոռ Վարդանյանը, Սցենարի հեղինակն է` Մարինե Սարգսյանը, Ռեժիսորը` Վահե Խաչատրյանը:

2012 թվականի հունվար ամսին հայտ է ուղարկվում, որպեսզի ֆիլմը մասնակցի` "Հայակ" (Հայկական կինոյի) մրցանակաբաշխությանը, սակայն հայտը մերժվում է: Կինոկենտրոնի տնօրեն` Գևորգ Գևորգյանը փաստը մեկնաբանում է, որ մրցանակաբաշխության մասնակից ժյուրիի անդամները չեն հավանել "Ճակատագիր" ֆիլմը: Հակառակ այս ամենի այդ նույն ժյուրիի անդամներից շատերը 2006 թվականին ֆիլմի պրեմիերայի ժամանակ իրենց հիացմունքն էին արտահայտում ֆիլմի վերաբերյալ:
Այս պահին նշեմ այն մարդկանց անունները, ովքեր առաջադրված են եղել "Հայակ" մրցանակաբաշխությանը` ժյուրիի կազմում:

  1. Ռուդիկ Հովհաննիսյան
  2. Զավեն Բոյաջյան
  3. Հովիկ Հախվերդյան
  4. Լևոն Աթոյան 
  5. Սոս Սարգսյան
  6. Կարինե Խուդիկյան
  7. Գայանե Մարտիրոսյան
  8. Վարդան Աբովյան
  9. Ռազմիկ Դավոյան

Անձամբ ես, դիտելով տվյալ մրցանակաբաշխությունը այդպես էլ "Ճակատագիր" ֆիլմին մրցակից չգտա: Պարզապես կարող եմ ասել, որ այդ ֆիլմը մրցակից չունի և չի էլ կարող ունենալ, այդ մասին վկայում է հանդիսատեսի անձագանքը, պրեֆեսսիոնալ աշխատակազմն ու նկարահանումները:


Ավելացնեմ նաև, որ 2006 թվականին հրաժարվել էին կատարել այս ֆիլմի բացումը`       "Ոսկե Ծիրան" մրցանակաբաշխությանը: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել