1. Ծխելը թողնելը հեշտ է: Ես հարյուրավոր անգամներ արել եմ դա: Մարկ Տվեն
2. Ամեն ծխախոտ երկու ծայր ունի. մեկ ծայրում կրակ է, մյուս ծայրում՝ մի տխմար, իսկ մեջտեղում՝ չոր խոտ: Հաիմ Բիալիկ
3. Երբեմն ծխախոտն ուղղակի ծխախոտ է: Զիգմունդ Ֆրեյդ
4. Եթե բոլոր սիգարները և սիգարետները որոշ արական անդամի տեսքով սարքեին, տղամարդկանց մեծ մասը անմիջապես կդադարեր ծխել: Հնարավոր է, որ դա պատահեր, որովհետև սիգարները համենայն դեպս դրան նման են, և դարձյալ տեսնում եք ինչպես տղամարդիկ լիզում և դրանք ծծում են, կարծես ագահորեն դիմավորելիս լինեն մի ընկերոջ, ով նոր է վերադարձել երկար ճամփորդությունից: Դուեյն Ալեն Հան
5. Ծխախոտի առաջին մոլորությունն այն է, որ այն ծխելիս գործազրկության ժամանակ պատկերացնում ենք, որ որևէ գործ ենք կատարում: Ռալֆ Վալդո Էմերսոն
6. Կարող է իմ ծխելը ձեզ անհանգստացնում է, բայց ինձ սպանում է: Կոլետ
7. Թութունի սպառումը մեր ժամանակների ամենամեծ կանխարգելի առողջական ռիսկն է: Սաբին Բաետզինգ
8. Այդպես է թութունի և ռոմի հետ՝ նախ ուրախ ես, հետո ընկնում ես: Վիլհելմ Բուշ
9. Ձեզ կասեմ, թե ինչու եմ սիրում ծխախոտի բիզնեսը: Սարքելը մի պեննի արժի: Մեկ դոլարով կծախես: Մոլուցք է բերում: Եվ հիանալի ապրանքանշային հավատարմություն կա: Ուորեն Բաֆետ
10. Ծխախոտը միակ սպառողական ապրանքն է, որ երբ ըստ նշվածի է օգտագործվում, սպանում է իր սպառողին: Բժ. Գրո Հարլեմ Բրուդթլանդ
11. Միակ «ավելի ապահով» ծխախոտը ձեր վերջինն է: Դուեյն Ալեն Հան
Ծխախոտի փաթեթների վրայի զգուշացումներ
Զգուշացում՝ Ծխախոտները վնասում են ձեր մարմնի ձևին:
Զգուշացում՝ Ծխելը մաշկի վաղաժամ ծերացման պատճառ է դառնում:
Զգուշացում՝ Ծխելը սպանում է:
Զգուշացում՝ Ձեր ծխելը վնասում է ձեր ամենամոտ մարդկանց:
Զգուշացում՝ Ծխախոտի ամբողջությունը 43 քաղցկեղածին է մտցնում ձեր մարմին:
Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ մինչ 45 տարեկան սրտի կաթվածահարների 75% տոկոսը ծխողներ են:
Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխախոտը մոլուցք է բերում:
Զգուշացում՝Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխելը սեռատկարություն է բերում:
Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխողների երեխաները շնչահեղձուկից (ասթմայից) են տուժում:
Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ հղիության ժամանակ ծխելը ձեր երեխայի կյանքը վտանգի է ենթարկում:
Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխախոտի ծուխը վնասում է ձեր երեխաների առողջությանը:
Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ թոքի բոլոր քաղցկեղների 85%-ը ծխախոտից է առաջանում:
Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխախոտները վաղաժամ մահվան պատճառ են դառնում:
Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխելը լուրջ հիվանդությունների է բերում:
Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխելը վնասակար է առողջությանը:
Զգուշացում՝ Ծխախոտները հիվանդության և վաղաժամ մահվան պատճառ են դառնում:
Զգուշացում՝ Ծխախոտները ուղեղի կաթվածի և սրտի հիվանդության պատճառ են դառնում:
Զգուշացում՝ Ծխախոտները սաղմի մեջ արատներ են առաջացնում:
Զգուշացում՝ Ծխախոտի ծուխը վնասում է երեխաների և ձեր շրջապատի մարդկանց առողջությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/499045226800552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել