Tert.am–ը գրում է.

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները հունիսի 1-ի դրությամբ,- տեղեկացնում է Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2855): Հայ շախմատիստներից Լեւոն Արոնյանը (2792) 4-րդ հորիզոնականում է:
 
Ցանկում են նաեւ՝ Գաբրիել Սարգսյանը (2679), Վլադիմիր Հակոբյանը (2675) եւ Սերգեյ Մովսիսյանը (2660):
 
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2663): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 39-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2430) 48-րդը:
 
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել