168.am-ը գրում է.

Christie’s աճուրդների տունը Հոնկոնգում վաճառքի է հանել Aurora Green հազվագյուտ կանաչ ադամանդը: Այն վաճառվել 16,8 մլն դոլարով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Աճուրդային տան ներկայացուցիչների խոսքով՝ 5,03 կարատ քաշով ադամանդը միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել: Նախ, այն դարձել Է ամենաթանկ կանաչ ադամանդը, որը երբեւԷ վաճառվել է աճուրդում, եւ, երկրորդ, մեկ կարատի դիմաց վճարված գումարը՝ մոտավորապես 3,4 մլն դոլար, նույնպես գերազանցել է բոլոր ռեկորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել