Ինչպես հասկանալ քաղաքական ռեժիմները 2 կովի օրինակով

-Ֆեոդալիզմ

Դուք ունեք 2 կով, ձեր տերը վերցնում է կաթի կեսը

-Սոցիալիզմ

Դուք ունեք 2 կով, մեկը տալիս եք ձեր հարևանին

-Կոմունիզմ

Դուք ունեք 2 կով, պետությունը վերցնում է երկուսին էլ ու ձեզ տալիս է մի քիչ կաթ

-Տոտալիտարիզմ

Դուք ունեք 2 կով, կառավարությունը վերցնում է երկուսն էլ, իսկ ձեզ զորակոչում բանակ

-Դիկտատուրա

Դուք ունեք 2 կով: Կառավարությունը վերցնում է երկուսին էլ, իսկ ձեզ գնդակահարում է: Կաթի վրա արգելք է դրվում

-Դասական կապիտալիզմ

ՈՒնեք 2 կով
Վաճառում եք մեկն ու ցուլ գնում
Ձեր անասունները շատանում են, իսկ տնտեսությունը աճում
Դուք վաճառում եք կովերն ու ստացված գումարով անցնում թոշակի

-Ամերիկյան կապիտալիզմ

ՈՒնեք 2 կով
Մեկին վաճառում եք, իսկ երկրորդին ստիպում եք քառապատկել կաթի արտադրությունը
Ավելի ուշ կոնսուլտանտ եք վարձում, որ բացատրի թե ինչու սատկեց կովը

-Ֆրանսիական կապիտալիզմ

Ունեք 2 կով
Դուրս եք գալիս միտինգի, անկարգություններ եք կազմակերպում ու փակում եք ճանապարհները
Դուք 3 կով եք ուզում

-Իտալական կապիտալիզմ

Դուք ունեք 2 կով, բայց չգիտեք, թե ուր են ու որոշում եք գնալ հաց ուտելու

-Իսպանական կապիտալիզմ

Դուք ունեիք 2 ցուլ, բայց կազմակերպում եք ցլամարտ, լուծում երկուսի հարցերն էլ, թքում ամեն ինչի վրա ու գնում սիեստայի

-Կապիտալիզմ ըստ Սորոսի

Դուք ունեք 2 կով։ Վաճառում եք Կորեայում գտնվող դուստր ընկերության 3 կովերը՝ օգտագործելով ձեր զոքանչի անունով վերցրած վարկը։ Հետո վերագնում եք արդեն 4 կով ամերիկյան միջնորդի օգնությամբ, ով ձեր անունով նվիրատվություն է ձևակերպում, որպեսզի 5 կովի համար հարկ չմուծեք։ Եվրոսուբսիդները, որոնք ստանում եք 6 կովի կաթի համար, ներդնում եք Կորեայի դուստ կազմակերպությունում։ Տարեկան հաշվետվության մեջ գրում եք, որ ունեք 8 կով, իսկ երբ աուդիտի ժամանակ պարզվում է, որ դուք կովերից գլուխ չեք հանում, թափահարում եք ձեռքերն ու չեք կարողանում հասկանալ, թե ինչու ձեր ախոռը դատարկ

-Հնդկական կապիտաալիզմ

Դուք ունեք 2 կով ու աղոթում եք նրանց համար

-Պակիստանյան կապիտալիզմ

Դուք հենց սկզբից էլ ոչ մի կով չեք ունեցել, բայց անկեղծ սրտով հնդկական կովերին ձերն եք համարում։

-Նոր զելանդական կապիտալիզմ

ՈՒնեք 2 կով։ Ձախ կողմինը շատ սեքսուալ է

Էս պրինցիպով ես 2 ձեռքով ամերիկյանի կողմնակիցն եմ։Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել