la1ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան վերածվում է մի տարածաշրջանի, որն անկայունություն է հրահրում իր սահմաններից դուրս, հայտնում է Ռիա Նովոստին:

«Ռուսաստանը գլոբալ աշխարհի մի մասն է, որը փոխվում է մեր աչքերի առջև, առաջանում են և ամրապնդվում աճի ու ազդեցության նոր կենտրոններ, ամենից առաջ դա Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է: Միաժամանակ մենք նկատում ենք անսովոր մի երևույթ, թե ինչպես է Եվրոպան վերածվում մի տարածաշրջանի, որը հրահրդում է իր սահմաններից դուրս ոչ թե բարեկեցություն, այլ անկայունություն»,- ասել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել