Lurer.com-ը գրում է.
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այս մասին գրում է AS-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Լեհաստանի հավաքականի խաղացողը ակումբից պահանջում է տարեկան 20 մլն եվրո, հակառակ դեպքում՝ ֆուտոլիստը կփորձի տեղափոխվել «Ռեալ», որը հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով:
Ավելի վաղ մյունխենյան թիմի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն նշել էր, որ իրենք ոչ մի դեպքում չեն հրաժարվի Լևանդովսկիից:
Ֆուտոլիստին գերմանական ակումբը պատրաստ է առաջարկել տարեկան 15 մլն եվրո, նույնքան գումար ստանում է նաև Թոմաս Մյուլերը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=224376&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել