Panorama.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական առաջատար Bild պարբերականի հետ զրույցում,  անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Բունդեսթագի կողմից ճանաչումը, ինչպես նաև` նման հանցագործության չկրկնվելը:

Նախագահ Սարգսյանը զրույցում նկատել է, որ ոչ մի գերմանացի քաղաքական գործիչ չի ժխտում ցեղասպանության փաստը, նույնիսկ նրանք, ովքեր այժմ դեմ են հանդես գալիս բանաձևին: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գոծիչները հավատարիմ կմնան ընդհանուր արժեքներին և դրանք վեր կդասեն ժամանակավոր քաղաքական շահերից:

Սերժ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ Գերմանիան նույնպես պատմական պատասխանատվություն է կրում 1915թ-ի իրադարձությունների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել