Ernst&Young աուդիտորական ընկերությունն աճուրդի է դրել 24518 բիտքոին, որոնք առգրավվել են Ավստրալիայի բնակչից: Վերջինս մեղավոր է ճանաչվել թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Կրիպտոարժույթի աճուրդը կսկսվի հունիսի 20-ին և կշարունակվի 2 օր։
Ernst&Young-ն ակնկալում է, որ աճուրդը կգրավի ներդրումային հիմնադրամների ու բանկերի, ինչպես նաև արժութային բորսաների մենեջերների ուշադրությունը, քանի որ այդ կրիպտոարժույթի հետ կապված գործարքների թիվը 2012 թվականից քառակի աճել է։
Մայիսի 31-ի փոխարժեքով՝ մեկ բիտքոինն արժե 532.05 դոլար, իսկ ավստրալացի նարկոդիլլերից առգրավված ողջ կրիպտոարժույթն այդ փոխարժեքով գնահատվում է ավելի քան 13 մլն դոլար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



