Life.panorama.am-ը գրում է.
Սլովակ մոդել Մայկա Կուկուչովան իսպանական դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ միլիոնատեր Էնդրյու Բուշի սպանության համար:
Դատարանը եկել է այն որոշման, որ կինը երեք անգամ կրակել է իր նախկին ընկերոջ վրա, և երրորդ գնդակը, որը դիպել է տղամարդու գլխին, արձակված է եղել 30 սանտիմետրից:
Կուկուչովային նաև մեղադրել են Բուշի տուն ապօրինի ներխուժման մեջ, ինչը 15 տարի ազատազրկմանը ավելացրել է ևս կես տարի: Բացի դրանից, դատապարտվածը պետք է որպես տուգանք վճարի երկու հարյուր հազար եվրո՝ մահացածի ընտանիքին:
Զույգը բաժանվել էր սպանությունից մեկ ամիս առաջ, որը տեղի էր ունեցել 2014թ.-ին: Մոդելը պնդում է, որ չէր պատրաստվում սպանել նախկին ընկերոջը, իսկ տեղի ունեցածը վեճի արդյունք էր: Հանցագործության կատարման ժամանակ Էնդրյու Բուշը արդեն նոր ընկերուհի ուներ՝ ռուս Մարիա Կորոտաեվան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/06/01/model/487122
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել