Աշխարհի ամենալավ կինոն «Կապիկների մոլորակն» ա։ Ասա խի։

Ասեմ. ո՞ր ֆիլմն ա լավը համարվում. ա) Ալ Պաչինո-Դե Նիրո- Ձիկապրիո-ԲրեդՊիտ-Շոն Պենոտ դերասաններով, Սկորսեզե-Ալմադովարոտ ռեժիսյորներով նկարած մի ինչ-որ ֆիլմ, բ) մարդու ներաշխարհը, հիմնականում այլաբանորեն լավ ներկայացնող որևէ ֆիլմ, գ) ֆիլմ, որը դեպքերի զարգացման իր սցենարն ա ներկայացնում ու էդ ֆիլմից հետո դեպքերն էդպես էլ զարգանում են… այլ կերպ ասած՝ կանխագուշակող ֆիլմ, դ) ցանկացած ֆիմ, որտեղ կարելի ա տեսնել Մոնիկա Բելուչիի ու Ջոլիի ծիծիկները։ Գրազ կգամ, որ «Կապիկների մոլորակը» «բ» և «գ» նոմինացիաներով կրում ա։

dawn-of-the-planet-of-the-apes-1

Առաջ չէի սիրում էդ կինոն։ Համարում էի ախմախ կինո, մանավանդ, որ մեջը մենակ կապիկների ծիծիկներն էին բաց։ Կապիկի բաց ծիծիկից էշ բան մեկ էլ Բաբաջանյանի քանդակն ա։ Բաբաջանյանը չէ, հենց քանդակը։ Բաբաջանյանը իրա համար նորմալ, արհետսավարժ զինվորական էր, հրամաններ էր կատարում։ Քանդակը՝ թոխմախի գերեզմաններում դրած մահարձանից բեթար։

Շեղվեցի։

Հա, էն էի ասում. էդ կինոն չէի սիրում, չէի սիրում, մեկ էլ ջոկեցի, որ զիլ կինո ա (կամրադ umood-ը ինձնից առաջ էր դեռ հավանում)։ Որովհետև էդ կինոն Հայաստանի մասին ա։ Էդ կինոյում էլ կապիկները գալիս լցվում են մարդկանց աշխարհն ու սկսում կապիկություն անել։ Էնքան են կապիկություն անում մինչև դառնում են մարդկանց աշխարհի տերերը, մարդկանց էլ հպատակեցնում իրենց։ Իրենց մուռն են հանում նրա համար, որ մարդիկ իրենց առաջներում գազանանոցներում էին պահում։

Բայց աշխարհի տերը դարձած կապիկները մեկ է՝ մարդ չեն։ Իրենք մարդուն յուրահատուկ հատկություներ չունեն։ Իրենց կապիկությունը բավարարում ա մարդկանց հայտնագործութունները շահագործելու համար ընդամենը. հրացանից կրակել, ձի քշել (իմա՝ մեքենա վարել)… արձաններ դնել։ Բայց նոր բան կապիկը հո չի՞ կարող հնարել։ Շիմպանզեն նոր բան ո՞նց հնարի. ոչ ուղեղը անհրաժեշտ ծալքեր ունի, ոչ միտքը՝ երևակայություն։

Մի խոսքով. կինոյի կապիկներն էլ գալիս լցվում են իշխանության բոլոր լենունեղ պուճախները, ու սկսում կապիկավարի կառավարել աշխարհը։ Կապիկները ճանապարհներ են սարքում, տնտեսություն են հիմնում, երևի նաև կոռուպցիայի դեմ են պայքարում, մշակույթ են զարգացնում… բայց էդ ամենը՝ կապիկավարի։ Կապիկն, ախր ի՞նչ իմանա իսկական, մարդկային մշակույթն ինչ ա։ Կապիկը մշակույթ ասելուց հո Շոպեն ու Ռախմանինով, Սահյան ու Չարենց չի՞ պատկերացնում։ Իր մշակույթը ծնվել ու սնվել ա ցիրկում աշխատող իր պապերից։ Հետևաբար կապիկները վարի են տալիս մարդկային քաղաքակրթության արգասիքները ու շուրջբոլորը կապիկմեջ անում։ Կապիկներն ունեն քաղաքակրթույան ու բարեկեցության մասին իրենց պատկերացումները։ Էդ պատկերացումներում օտար են վեհի, գեղեցիկի էն ընակուլմները, ինչին մարդիկ էին սովոր։ Հետևաբար կապիկ երգիչներն ու կապիկ դերասանները, կապիկ քանդակագործներն ու կապիկ նախարարները իրենց արած կապիկությունների համար կոչումներ ու մեդալներ են ստանում։ Ու պուճուր կապիկներն ուզում են նմանվեն էդ կոչումավոր-պատվավոր կապիկներին։

Կապիկներին դժվար ա ապացուցելը, որ իրենց արածը կապիկություն ա, որ քաղաքակրթությունը կապիկություն չի հանդուրժում։ Կապիկ գիտնականին (արդեն խնդալու ա) հո չե՞ս բացատրի, որ էվոլյուցիայի վեկտորը հենց 180 աստիճան պտտեցնում ես, էդ անտեր էվոլյուցիան սկսում ա հակառակ ուղղությամբ աշխատել ու դրա վերջն էլի ծառը բարձրանալն ու բանան ուտելն ա։ Ձուկ-մողես-դինոզավր-կապիկ-մարդ-… կապի՞կ։ Ծերուկ Դարվինը դագաղում հոլի պես պտտվում ա։

Կապիկների մասին էդ ֆիլմում կենդանի մնացած մարդիկ էլ ինչ որ իմաստով կապկանում են, քանի որ մոռանում են, որ վախտին իրենք էին աշխարհի տերը։ Մարդիկ վանդակներում են ապրում ու երկրպագում են կապիկների դրած արձաններին։ Մարդիկ մոռանում են, որ իրենք մարդ են։ Կինոյում մի քանի հոգի էդ կարդաբալետից դուրս են լինում տեխնիկական պատճառով (հեչ, գնացել էին տիեզերքները ֆռֆռալու), ու երբ հետ են գալիս, էն մնացածների նման զոմբիացված չեն լինում, պահպանում են մարդավայել մտածելու ու տրամաբանելու ունակությունը․ Ու էդ մարդիկ փորձում են ինչ որ բան փոխել կապիկների մոլորակում։ Քաքն էն ա, որ հոլիվուդյան կինոյում էդ տեսակ ֆանտաստիկ բաներ հաճախ են պատահում, ինչ ա թե կինոն լավ ավարտ ունենա։ Ցավոք, իրական կյանքն ավելի անողոք ա։ Անողոք ա, քանի որ տիեզերքում եղած միակ հայը հայաստանցի չէր։ Ամերիկացի էր։ Ու քանի որ ամերիկացի էր, իր ամերիկացի կապիկների հարցերով շատ-շատ զբաղվի (կապիկներն ամենուր են)։

Ու փաստորեն կապիկների դեմ կապիկներն էլ հիմնականում պայքարում են։ Պայքարի ձևն էլ հիմնականում կապիկավարի ա՝ դոշ ծեծելով ու ճղճղղան ձայներ արձակելով։ Իսկ կապիկի ու կապիկի պայքարից էլի կապիկն ա հաղթելու, անկախ նրանից՝ օրանգուտան ա, թե շիմպանզե։

Մի խոսքով վերանայեք հին ու բարի «Կապիկների մոլորակը» ֆիլմը։ Էնտեղ գոնե հեփփի էնդի հույս կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել