Tert.am-ը գրում է.
Ֆրանսիացի հայտնի գրող Մարսել Պրուստի լուսանկարները, անձնական նամակները և մի շարք չհրապարակված ձեռագրեր Փարիզում անցկացված Sothebys-ի աճուրդում վաճառվել են 1.2 եվրոյով, գրում է РИА Новости-ն:
Պրուստի իրերի անձնական հավաքածուն վաճառքի է դրել նրա բարեկամուհին` 41-ամյա Պատրիցիա Մանթ-Պրուստը: Ի սկզբանե, աճուրդի կազմակերպիչները հավաքածուն գնահատում էին 520-700.000 եվրո:
Աճուրդի գլխավոր նմուշներից է եղել «պաստառը», որը կապված է նրա գրքերից մեկի հետ: Մասնագետներն այն գնահատել են 20-25.000 եվրո: «Պաստառն» իրենից ներկայացնում է մեծ թուղթ, որը կազմված է սոսնձված ձեռագրերի մասնիկներից և թղթերից: Նախքան աճուրդը՝ տվյալ նմուշի մասին հայտնի չի եղել: Նշվում է, որ այն վաճառվել է 111.000 եվրոյով և դարձել է ամենաթանկ իրը հավաքածուից:
Բացի այդ, աճուրդում ներկայացվել է հայտնի լուսանկար, որում 17-ամյա հեղինակը կանգնած է` ոտքն առջև մեկնած: Լուսանկարի հակառակ կողմում Պրուստի սիրեկանի գրառումն է` «Իմ սիրելի Մարսելին»: Լուսանկարը վաճառվել է 10.600 եվրոյով:



