Կոլումբիայի իշխանությունները կալանել են ավելի քան 650 կգ կոկաինով բեռնված նավակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նավակը կալանվել է Կարիբյան ծովում՝ Սան Անդրես կղզու շրջանում։ Նավակում գտել են 650 կգ թմրանյութ, ինչպես նաև անձնակազմ՝ կազմված 3 կոլումբացիներից և Հոնդուրասի 1 քաղաքացուց։ Նրանք բոլոր ձերբակալվել են։
Իշխանությունների գնահատականով՝ առգրավված խմբաքանակի արժեքը սև շուկայում կազմում է մոտ 20 մլն դոլար։ Կոկաինի խմբաքանակը ջրային ուղով ուղարկվում էր Հոնդուրաս, որտեղից էլ այն պետք է տեղափոխվեր ԱՄՆ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



