Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը վնաս է հասցրել երկրի իմիջին և հանգեցրել զբոսաշրջիկների թվի կտրուկ կրճատման, գրում է Die Welt-ը:

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության տվյալներով` ապրիլին երկիր է այցելել 1.75 միլիոն մարդ, որը 28%-ով ավելի քիչ է անցյալ տարվա ապրիլի համեմատ: Ամենաշատը՝ 79%-ով կրճատվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը` 150 հազարից դառնալով մինչև 31 հազար մարդ: Գերմանիայի քաղաքացիները այցելել են 35%-ով ավելի քիչ` 246 հազար: Նշանակալի նվազել է Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից և ԱՄՆ-ից զբոսաշրջիկների թիվը:

Ռուսաստանից և Գերմանիայից հյուրերը համարվել են «հատկապես վճարունակ և պատրաստ գումարներ ծախսելու», նշվում է հոդվածում:

Որոշ գնահատականներով` այս տարի Թուրքիան կարող է 7.6 միլիոն զբոսաշրջիկ պակաս ունենալ: Բիզնեսում դա կհանգեցնի շուրջ 8.9 միլիարդ դոլար կորուստների:

Ընդ որում՝ տուրիզմը մնում է պետական եկամուտների կարևոր աղբյուր: Այն կազմում է Թուրքիայի ՀՆԱ-ի 6%-ը և ապահովում է ավելի քան երկրի բնակիչների 8% աշխատատեղ: Իսկ ավելի կարևորն է այն, որ տուրիզմը համարվում է արտասահմանյան արժույթի աղբյուր:

«Moody՛s վարկանիշային գործակալության վերլուծության համաձայն` Թուրքիան խոցելի է արտասահմանյան կապիտալից իր կախվածությամբ: Մինչև այժմ երկիրը ներկրում է ավելի շատ, քան արտահանում»,- գրում է Die Welt-ը:

Էրդողանի համար ֆինանսական մանևրների հեռանկար համարյա չկա, նշում է պարբերականը: Արժութային պահուստները անցած տարի նվազել են շուրջ 12 միլիարդ դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել