Tert.am–ը գրում է.
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստ,- տեղեկացնում է «Bloomberg»-ը:
«Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի արժեքը կազմում է 116 մլն դոլար, իսկ դա մոտ երեք անգամ ավելի է, քան ամբողջ Հունգարիայի հավաքականի կազմը:
Եվրո-2016-ի ամենաթանկ ֆուտբոլիստները
1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) — 116 մլն դոլար
2. Թոմաս Մյուլեր (Գերմանիա) — 79
3. Էդեն Ազար (Բելգիա) — 74
4. Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան) — 74
5. Պոլ Պոգբա (Ֆրանսիա) — 68
6. Սերխիո Բուսկետս (Իսպանիա) — 53
7. Ռահիմ Ստերլինգ (Անգլիա) — 53
8. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա) — 53
9. Արդա Թուրան (Թուրքիա) — 37
10. Լեոնարդո Բոնուչի (Իտալիա) — 31
Եվրո-2016-ին ամենաթանկարժեք կազմն ունի Իսպանիան՝ 736, երկրորդ տեղում է Գերմանիան՝ 633, եռյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 551: